«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 28-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի հաղորդումը 2020 թվականի երկրորդ եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան
1․3․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․5․ Ջերմուկ համայնքի 2020 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան
1․6․ Դրամական հատկացումներ կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մ․ Առաքելյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: