Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2017 թվականի N 46-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ,ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան 

1.Համաձայնվել Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող Խաչիձորի փողոցի N 4 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 3000 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ այլ հողեր, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0068-) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ խառը կառուցապատման համար, կառուցապատման ժամկետը՝ 3 (երեք) տարի,  մեկնարկային գինը՝ 2 435 000 (երկու միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար) դրամ:

2.Համաձայնվել Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող Ազատամարտիկների փողոցի N 7/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 19,2 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0031-) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ հասարակական կառուցապատման համար, կառուցապատման ժամկետը՝ 3 (երեք) տարի,  մեկնարկային գինը՝ 20 000 (քսան հազար) դրամ:

3. Համաձայնվել Ջերմուկ  համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող Անտառային փողոցի N 13 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 125,3 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0589-0015) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ հասարակական կառուցապատման համար, կառուցապատման ժամկետը՝ 3 (երեք) տարի,  մեկնարկային գինը՝ 160 000 (հարյուր վաթսուն հազար) դրամ:

3.1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի համաձայն չեղյալ ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2013 թվականի հունվարի 18-ի «Ջերմուկի  քաղաքային համայնքի սեփականություն համարվող Անտառային N 13  հասցեում գտնվող հողամասը մրցույթային եղանակով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին» N 12-Ա որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -10

ԲԱԲԱՅԱՆ ԿԱՎԿԱԶ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝1-ին կետը ճանաչվել է ուժը կորցրած
Կարգավիճակի հիմք՝Համայնքի ավագանու 06 նոյեմբերի 2020 թվականի N 72-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner