«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան
1.Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հետևյալ հողամասերը աճուրդով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով յուրաքանչյուր հողամասի օտարման նպատակը, մեկնարկային գինը և նախատեսված օբյեկտի կառուցման ժամկետը՝ համաձայն սույն որոշման հավելվածով ներկայացված աղյուսակի:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածին համապատասխան սույն որոշման ընդունման պահից չեղյալ ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 21-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, վարձավճարի մեկնարկային գինը և վարձակալման պայմանները հաստատելու մասին» N 62-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: