|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մարտի 2020 թվականի N 31-Ա |
«ՔԱՂԱՔԱՑՈՒ ԲՅՈՒՋԵ» ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով` 1. Հաստատել «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթի հայտադիմումների գնահատման արդյունքները և հաղթող նախագիծ հայտարարել Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի աշխատանքային խմբի կողմից ներկայացրածը:
2. Սույն որոշման առաջին կետում նշված ենթադրամաշնորհի համար սահմանել համայնքային ներդրում՝ 500 /հինգ հարյուր/ եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ տվյալ օրվա սահմանած փոխարժեքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -7 ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(7.00 Մբ)
Գնահատման թերթիկներ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|