Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Հայաստանի Տարածքային զարգացման Հիմնադրամի կողմից իրականացված «Ըմպելասրահի ճեմուղիների և շուկայի բարեկարգում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Ջերմուկ համայնքին տրամադրված գույքը՝ առևտրի տաղավարները, տրամադրել օգտագործման՝ քաղաքային այգու տարածքում բացօթյա առևտրի կազմակերպման նպատակով։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը մինչև 2025 թվականի հունիս ամիսը ներառյալ տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով, իսկ 2025 թվականի հուլիսի 1-ից՝ ամսական 7000 (յոթ հազար) դրամի չափով օգտագործման վճարով։
3․ Իրավունք վերապահել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ գույքի օգտագործման պայմանագիր կնքելու դրանք սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով օգտագործելու նպատակով դիմած քաղաքացիներին՝ լիազորելով նրան գույքի օգտագործման ժամկետը սահմանել երկկողմ համաձայնությամբ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։