|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2023 թվականի N 71-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1․ Համաձայնվել Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում՝ Մ․ Մաշտոցի փողոցի N 9 հասցեում գտնվող 10-002-0026-0158 կադաստրային ծածկագրով 0,33383 հա մակերեսով հողամասը համայնքի կարիքների համար՝ առողջության կենտրոնի նոր շենքի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին սեփականության իրավունքով փոխանցելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2․ Լիազորել համայնքի ղեկավարին համայնքի անունից պետության՝ ի դեմս ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, հետ կնքելու նվիրաբերության պայմանագիր և կատարելու հողամասի հանձնման աշխատանքները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -10 ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.12 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|