Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 78-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ  և  35-րդ հոդվածի 1-ին  կետի 7-րդ ենթակետերին համապատասխան

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2. Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում դասատուների, «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում  մարզիչների, «Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկում մատենագետի և գրադարանավարների, «ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ» և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում դաստիարակների  համար հաստատել  հետևյալ դրույքաչափերը.

   ա/ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողներ՝

 - մինչև  15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ  - 110 000 դրամ

 - 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ - 120 000 դրամ

բ/ բարձրագույն կրթություն ունեցողներ

- մինչև 15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ -115 000 դրամ

-15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ-125 000 դրամ

3.  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի  26-ի N 29-Ն հրամանի 3-րդ  և նշյալ հրամանով հաստատված  N 1 հավելվածի  25-րդ կետերին համապատասխան,  հաշվի առնելով, որ ամառային սեզոնի հետ կապված ավելանում է երիտասարդ կանանց զբաղվածությունը, որի հետևանքով կտրուկ ավելանում է նախադպրոցական տարիքի երեխաներին «Զատիկ» մանկապարտեզում ժամանակավորապես տեղավորելու դիմումների քանակը՝ իրավունք վերապահել մանկապարտեզի տնօրենին, համայնքի ղեկավարի որոշմամբ, ըստ անհրաժեշտության ավելացնելու խմբերի քանակը 1-ից 2-ով: Նման խմբերում աշխատողներին ընդունել պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգով կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:


Կողմ -7

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝կատարվել են փոփոխություններ
Կարգավիճակի հիմք՝Համայնքի ավագանու 25 հունվարի 2021 թվականի N 5-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner