«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին, 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, 13-րդ հոդվածի 2-րդ մասին և 14-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին համապատասխան՝
1. «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից կողմից մատուցած ֆուտբոլային մարզումների համար համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի N 6-Ն որոշմամբ սահմանված փոխհատուցման գումարը չեղարկել՝ ՀՈԱԿ–ում գործող ֆուտբոլի խմբակը դարձնելով անվճար։
2․ Հաշվի առնելով «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից նոր՝ ֆիթնես–մարզումների ծառայությունների մատուցումը՝ դրա դիմաց սահմանել տեղական վճար՝ անհատական մարզումների մեկ ժամը՝ 500 (հինգ հարյուր) դրամ, մարզիչի հետ մարզումների 12 պարապմունքը՝ 10 000 դրամ դրույքաչափով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունիսի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։