Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1․ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից Ջերմուկ քաղաքում ««Մաշտոցի փողոցի բարեկարգում», երկկողմանի փողոցի ասֆալտապատում, մայթերի կառուցում, արտաքին լուսավորության սյուների լուսատուների LED լուսատուներով փոխարինում, սիզամարգերի իրականացում, սիզամարգերի ոռոգման ցանցի կառուցում և այլն» ներդրումային ծրագրով իրականացվող շինարարության թույլտվության երկարաձգման համար սահմանել տեղական տուրքի գծով արտոնություն՝ ազատել տեղական տուրքի վճարումից։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։