|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 ապրիլի 2022 թվականի N 44-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 10-002-0415-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ, ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն (վկայական՝ 28032022-10-0005) հանդիսացող 10-002-0415-0013 կադաստրային ծածկագրով հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ, մակերեսը՝ 1,8881 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով օգտագործելու համար աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -10 ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -1 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ | Ձեռնպահ -1 ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|