Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 1-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2017 թվականի N 1-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան

1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի  16-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 59-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.
     զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.2. Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու և Ջերմուկի համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի N 33-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին.
   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.3. «Հայաստանի Համայնքների միություն» իրավաբանական անձանց միությանը անդամակցելու մասին.
      զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.4. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարելու համաձայնություն տալու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գները և պայմանները հաստատելու մասին.
     զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի պաշտոնակատար Ա. Գառնիկյան
1.5 Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 16/3 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող  հողամասի  կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու և Ջերմուկի համայնքի ավագանու 2013 թվականի հունվարի 18-ի N 11-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին.
    զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.6.Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին.
      զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.7. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.
      զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի պաշտոնակատար Ա. Գառնիկյան
1.8. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Կեչուտ գյուղի 7-րդ փողոցի 17-րդ շենքի N 2 բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին.
     զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.9. Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 60-Ա որոշման հավելված 2-ում փոփոխություններ կատարելու մասին.
       զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.10. Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների  աշխատակիցների 2017 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
       զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.11. Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում ուսման վարձի և նախադպրոցական ու մարզական հիմնարկներում ծնողական վճարների 2017 թվականի ամսական չափերը և համայնքի ճոպանուղու կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  գանձվող վճարի չափը  սահմանելու մասին.
    զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Ղազարյան
1.12 Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների 2017 թվականի դրույքաչափեր սահմանելու մասին
      զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Ղազարյան
1.13. Ջերմուկ համայնքի բյուջեի 2017 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին.
       զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Ղազարյան
1.14. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին.
       զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Ղազարյան
1.15. Ջերմուկ  համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային  սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքները  վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու և ամսական վարձավճարի չափն ու պայմանները հաստատելու մասին.
       զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Ղազարյան
1.16. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի N 35-Ն որոշմամբ հաստատված կարգում փոփոխություն կատարելու մասին.
        զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Ղազարյան
1.17.  Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի  Ջերմուկ  համայնքի  2017 թվականի բյուջեի հաստատման մասին
        զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Ղազարյան
1.18.  Հաստատել  Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի զարգացման 2017-2021 թվականների   ծրագրի հաստատման մասին.
       զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.19. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող համայնքային սեփականության հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին.
       զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմ -8

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner