«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1․ Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված Ջերմուկ քաղաքում տեղակայված ՀՀ զինված ուժերի զորամասին ըստ անհրաժեշտության ռատրակավարի ծառայություններ մատուցած «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի պայմանագրային հիմունքներով աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանին հատկացնել 200 000 (երկու հարյուր հազար) դրամ։
2․ Ջերմուկի համայնքի 2021 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից ֆինանսական օգնություն տրամադրել համայնքի հետևյալ բնակիչներին՝
Արմինե Աղաջանյան՝150 000 դրամի չափով,
Առուշան Այվազյանին՝ 200 000 դրամի չափով,
Ալլա Բաբայանին 200 000 դրամի չափով,
Հունանյան Էդվարդ 200 000 դրամ չափով,
Ժենիկ Վասիլյանին՝ 100 000 դրամի չափով։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։