«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան
1.Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 24-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի ղեկավարի հաղորդումը 2019 թվականի երկրորդ եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.2. «Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.3. Հանձնաժողով ստեղծելու և Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի վարչական տարածքում գտնվող «փոքր» օբյեկտ հանդիսացող կենցաղի տունը որպես Ջերմուկ համայնքի սեփականություն միակողմանի ընդունելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.4. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.5. Ջերմուկ համայնքի 2019 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում ընտանի (տնային) կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս. Վարդանյան
1.7. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.8. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը դրամական հատկացում կատարելու մասին
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
1.9. «Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դասասենյակները վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
1.10. Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկի ոչ բնակելի գրասենյակային տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.11. Դրամական հատկացումներ կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մ. Առաքելյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: