|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունվարի 2020 թվականի N 12-Ա |
«ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի N 7/41 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մանկական Զարգացման Հիմնադրամ» կազմակերպությանը՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին բարձր մակարդակով սոցիալական ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու նպատակով: Տարածքի օգտագործման իրավունքի ժամկետը՝ ըստ դրամաշնորհային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվանից:
|
Կողմ -8 ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
Կարգավիճակ՝ | կատարվել են փոփոխություններ |
|
Կարգավիճակի հիմք՝ | 11 մարտի 2022 թվականի N 28-Ա |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|