Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝
1. «Ջերմուկ քաղաքում ճոպանուղու շինությունների հիմնանորոգում և նորերի կառուցում» սուբվենցիոն ծրագրի կապիտալ սուբվենցիայի հատկացման N 01/22 պայմանագրի համաձայն ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորմամբ պայմանավորված՝ հաստատել Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարված հետևյալ փոփոխությունները՝
բյուջեի «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա» եկամտային և «04.05.05.53-ճոպանուղու հիմնանորոգում» գործառնական դասակարգումով, «5112-շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական ծախսային հոդվածները համապատասխանաբար ավելացնել 15095.8 հազար (տասնհինգ միլիոն իննսունհինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամով՝ վերոնշյալ ծրագրերով կատարվող աշխատանքների ֆինանսավորման համար:
2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի բյուջեն՝ 2022 թվականի մարտի 11-ի դրությամբ՝
եկամուտներ՝ 865.665.085 ՀՀ դրամ
ծախսեր՝ 865.665.085 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: