«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի «Ջերմուկի համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, ինչպես նաև աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը սահմանելու մասին» N 35-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ.
« 7. Աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից, ընդ որում`
1) բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների, բնակարանների և անհատական բնակելի տների համար՝փաստացի բնակվող անձերի քանակով՝ շունչը՝ 100 դրամ Ջերմուկ քաղաքում, 50 դրամ՝ համայնքի գյուղական բնակավայրերում:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը :