Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2022 թվականի N 66-Ա

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 18.01.2018 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի  «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին»  N 12-Ն հրամանով,  հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 2022 թվականի հունվարի 17-ի  N 01 /08.2/0298  գրությունը և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 59-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 19-Ա որոշումը՝

1.Հաստատել  Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմը`

  նախագահ`  Արսենյան Վահագն Աշոտի - Ջերմուկ համայնքի ղեկավար ( ի պաշտոնե)

  անդամներ` Հովհաննիսյան Վարդան Վիկտորի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ
                                                                                      հարցերով  վարչության պետի տեղակալ

                    Մաղաքյան Նարինե Հենրիկի -  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

                    Հախվերդյան Ռուզաննա Արարատի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-
                                 տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ 

                    Մնացականյան Արկադի Ալբերտի - Ջերմուկ համայնքի ավագանու անդամ

                    Սարգսյան Լուսիկ Ժորայի - Ջերմուկ համայնքի ավագանու անդամ

                    Համբարձումյան Մխիթար Սամվելի -Ջերմուկ համայնքի ավագանու անդամ

2. Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի։

3. Մրցութային     և ատեստավորման  հանձնաժողովների       աշխատանքների      տեխնիկական       սպասարկումն իրականացնող լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի   գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 2․3-3) Սաթենիկ Կարապետյանին: 

4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2018 թվականի հունվարի 18-ի «Ջերմուկի համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատելու,   այդ հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ղեկավարի  05.05.2009 թվականի N 27-Ա և 16․02․2017 թվականի N 15-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ա որոշումը: 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(102.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner