Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 36 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 45-Ա որոշումը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝
1) «Քաղաքացիական պայմանագիր»
2) «Մեր համայնքը»
3) «Ապրելու երկիր»
2. Սահմանել, որ խմբակցությունները Ջերմուկ համայնքի ղեկավարին պետք է գրավոր ներկայացնեն իրենց կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք կհրապարակվեն ավագանու առաջիկա նիստում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: