|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հոկտեմբերի 2020 թվականի N 63-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում 2020 թվականի հունիսի 18-ին ՀՕ-330-Ն օրենքով կատարված փոփոխություններն ու լրացումները (ՀՕ-330-Ն օրենքի հոդված 8, մաս 6)՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի «Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը օրենսդրության պահանջներին համապատասխան ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության տրամադրելու մասին» N 21-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետից հանել «դ» ենթակետը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից։ |
Կողմ -6 ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|