«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Նորոշման հավելվածի 14-րդ կետին համապատասխան՝
1. Ընդունել ի գիտություն, որ Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից հանգուցյալներ Յուրիկ Ասատրյանի, Նորիկ Միրզոյանի, Հայկանուշ Նիկալայանի, Մուրադ Հակոբյանի, Անուշ Աբրահամյանի, Սամսոն Վարագյանի և Շուշանիկ Հովհաննիսյանի (գ. Հերհեր) հուղարկավորությունների կազմակերպման համար 100 000-ական (հարյուր հազարական) դրամի սոցիալական օգնություն է տրամադրվել նրանց ընտանիքներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: