Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետին, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման 72-րդ կետին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 26.05.2017 թ. N 68 և 07.07.2017 թ. N 94 դրական եզրակացությունները.
1. Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող 10-002-0457-0055 կադաստրային ծածկագրով 200 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, հողատեսքը՝ արոտավայր, նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի օբյեկտների գործառնական նշանակությամբ:
2. Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի 12-րդ փողոցի N 2 հասցեում գտնվող 180 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային և բնակելի կառուցապատման գործառնական նշանակություններով հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի օբյեկտների գործառնական նշանակությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: