Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 102-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2021 թվականի N 102-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին և 34-րդ հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասը և ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով ու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 8-րդ հոդվածով՝

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու և Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 47-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 87-Ա որոշման հավելվածի՝ համայնքի ավագանու կանոնակարգի 100-րդ կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Ավագանու նիստի սիրողական տեսաձայնագրումը թույլատրելի է միայն համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա, արգելվում է սիրողական տեսաձայնագրության հրապարակումը, տարածումը, ուղիղ հեռարձակումը ցանկացած լրատվական և (կամ)սոցիալական հարթակում։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։


Կողմ -12

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -2

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner