«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.2. Ջերմուկ համայնքի բյուջեի միջոցների 2020 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.3. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2020 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.4. Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2020 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների միասնական դրույքաչափեր սահմանելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.6. 2020 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.8. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս. Վարդանյան
1.9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի N 35-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.10. Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության շենքի (նախկին մանկապարտեզ) առանձնացված տարածքները վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու, տարեկան վարձավճարի չափը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.11. «Մանկական Զարգացման Հիմնադրամ»-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.12. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.13. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 13-ի N 66-Ա և 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 78-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.14. Հուղարկավորության կազմակերպման համար տրամադրված սոցիալական օգնության մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Գ. Թադևոսյան
1.15. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մ. Առաքելյան
1.16. Ջերմուկ համայնքի ավագանու կողմից ուղերձ ընդունելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
1.17. Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանն ու «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրին» Ջերմուկ համայնքի միանալուն համաձայնություն տալու և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 29-ի N 37-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս. Վարդանյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: