Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով, նույն հոդվածի 5-րդ կետով և 72-րդ հոդվածով
1. Հաստատել «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության՝ նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի «Ջերմուկի համայնքի ղեկավարի 2016 թվականի ապրիլի 25-ի N 43-Ա որոշումը և «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 21-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: