Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 28-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 49-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետով ձևավորված հանձնաժողովի կազմը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ՝
«հանձնաժողովի նախագահ՝ Աշոտ Խաչատրյան- համայնքի ղեկավարի տեղակալ
արձանագրող՝ Գոհար Թադևոսյան - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
անդամներ՝ Արսեն Գառնիկյան - համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ
Աղասի Առաքելյան– համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Վահե Ղազարյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ
Մխիթար Այվազյան- համայնքի ավագանու անդամ»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։