«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշմամբ հաստատված կարգը և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչների դիմումներն ու դրանց հիման վրա համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատող) կողմից կազմված սոցիալական դեպքի վարման գործերը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1. Ջերմուկի համայնքի 2020 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից 200 000-ական (երկու հարյուր հազարական) դրամ ֆինանսական օգնություններ տրամադրել համայնքի հետևյալ բնակիչներին՝ Հայկուշ Գալստյան, Գրետա Իխտիարյան, Ռուզաննա Գրիգորյան։
2. Հայ-ադրբեջանական պատերազմի օրերին ռազմաճակատում (Արցախի Հանրապետության տարածքում) և թիկունքում կամավոր կատարած անձնուրաց աշխատանքի, հաղթանակի գործում անմնացորդ ներդրում ունենալու, անհրաժեշտ աշխատանքները կատարելուն արագ ու պատրաստակամ արձագանքելու, անձամբ մասնակցելու համար Ջերմուկ համայնքի անունից շնորհակալագրերով պարգևատրել Ջերմուկ համայնքի բնակիչներ Արթուր Կարապետյանին, Սարգիս Համբարձումյանին, Վասակ Ստեփանյանին, Վահան Մկրտչյանին և Արտուշ Սիմոնյանին՝ վերջին երեքին հատկացնելով նաև դրամական պարգևատրում յուրաքանչյուրին 100 000 (հարյուր հազար) դրամի չափով։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: