«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան
1.Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Հերհեր գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 740 քմ մակերեսով հողամասը (հողատեսքը՝ այլ, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-0158-), ըստ Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի, աճուրդով օտարելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասի օտարման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության համար, մեկնարկային գինը՝ 50 000 (հիսուն հազար) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: