«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան
1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 15-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ Ջերմուկ համայնքում հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1.2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ «ՆԱԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարիքների համար հողամասի սերվիտուտ սահմանելու համաձայնություն տալու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա․ Գառնիկյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: