«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչների դիմումները և դրանց հիման վրա համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատող) կողմից կազմված սոցիալական դեպքի վարման գործերը, ինչպես նաև «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը՝
1. Ջերմուկի համայնքի 2019 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություններ տրամադրել համայնքի հետևյալ բնակիչներին՝
Ծովինար Սողոմոնյանին՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ
Վարդիթեր Հարությունյանին՝ 200 000 (երկու հարյուր հազար) դրամ
Աշոտ Զաքարյանին՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ
Մարիամ Գասպարյանին՝ 70 000 (յոթանասուն հազար) դրամ
Արմեն Հակոբյանին՝ 100 000 (հարյուր հազար) դրամ
Աշոտ Հարությունյանին՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ
Հանգուցյալ ազատամարտիկ Գառնիկ Բունիաթյանի ընտանիքին՝ 300 000 (երեք հարյուր հազար) դրամ:
2.«ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում Ջերմուկ քաղաքից աշխատանքի գնացող ուսուցիչների (թվով՝ 2 հոգի)տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու նպատակով Ջերմուկ համայնքի 2019 թվականի վարչական բյուջեից դրամական հատկացում կատարել յուրաքանչյուրին ամսական 15 000 (տասնհինգ հազար) դրամի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: