Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը և նույն հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով և Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, այդ լրացումներն ու փոփոխությունները հաստատելու մասին» N 69-Ն որոշմամբ՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2020 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 4-Ա որոշմամբ հաստատված հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 2-րդ տողի «Հաստիքային միավորները» սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակներում «358400» թիվը փոխարինել «716800» թվով,
բ) «Հայեցողական պաշտոններ» բաժինն ամփոփող «Ընդամենը» տողի «7» թիվը փոխարինել «8» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում՝ «1919600» թիվը փոխարինել «2278000» թվով,
գ) «Ընդհանուրը» տողի 2-րդ սյունակում «44,5» թիվը փոխարինել «45,5» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «8954463» թիվը փոխարինել «9312863» թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։