«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 6-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետը՝
1. Ընդունել ի գիտություն, որ համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև համայնքի ավագանու 23.01.2019 թ. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին» N 4-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված չափաքանակների 15 %-ի սահմաններում կատարվել են հետևյալ ներքին վերաբաշխումները՝
ա) որոշման հավելվածի Հատված 1-ում «7422-Վարչական գանձումներ» հոդվածի «46,248.1» թիվը փոխարինվել է «46,265.8» թվով
բ) որոշման հավելվածի Հատված 2-ում «2111 -Բաժին 01, խումբ 1, դաս 1» տողի «109,803.1» թիվը փոխարինվել է «111,419.1» թվով
գ) որոշման հավելվածի Հատված 3-ի «4237-Ներկայացուցչական ծախսեր» հոդվածի «4,440.0» թիվը փոխարինվել է «3,240.0» թվով
«4729-Այլ նպաստներ բյուջեից» հոդվածի «4,200.0» թիվը փոխարինվել է «3,600.0» թվով
2. Որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները (հիմնավորումները՝ համաձայն հավելվածի)
ա) հավելվածի Հատված 1-ում «7422-Վարչական գանձումներ» հոդվածի «46,265.8» թիվը փոխարինել «47,105.8» թվով
«7542-Այլ եկամուտներ» հոդվածի «22,199.0» թիվը փոխարինել «21,359.0» թվով
բ) հավելվածի Հատված 2-ում «2823-Բաժին 08, խումբ 2, դաս 3» տողի «14,140.0» թիվը փոխարինել «19,228.0» թվով
«3041- Բաժին 10, խումբ 4, դաս 1» տողի «0» թիվը փոխարինել «1,000.0» թվով
«3071- Բաժին 10, խումբ 7, դաս 1» տողի «6,600.0» թիվը փոխարինել «9,012.0» թվով
«2111-Բաժին 01, խումբ 1, դաս 1» տողի «111,419.1» թիվը փոխարինել «112,919.1» թվով
«3112- Բաժին 11, խումբ 1, դաս 2» տողի «38,106.3» թիվը փոխարինել «28,106.3» թվով
գ) հավելվածի Հատված 3-ում՝ «4237-Ներկայացուցչական ծախսեր» հոդվածի «3,240.0» թիվը փոխարինել «4,740.0» թվով
«4511-Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» հոդվածի
«39,769.8» թիվը փոխարինել «40,195.6» թվով
«4637-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին»
հոդվածի «186,234.1» թիվը փոխարինել «190,896.5» թվով
«4729-Այլ նպաստներ բյուջեից» հոդվածի «3,600.0» թիվը փոխարինել «7,012.0» թվով
«4891-Պահուստային միջոցներ» հոդվածի «38,106.3» թիվը փոխարինել «28,106.3» թվով:
3. Համաձայնություն տալ համայնքի բարեկարգմանն ուղղված ծրագրի շրջանակներում «4637-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածում պլանավորված գումարը՝ ծախսերի կատարման հայտերին և կատարողական ակտերին համապատասխան, ավելացնել անհրաժեշտ չափով՝ «Ջերմուկ համայնքի կոնունալ սպասրկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին տրամադրելու, վերջինիս կողմից համայնքում առկա ընթացիկ բարեկարգման աշխատանքները կատարելու նպատակով համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: