«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46 հոդվածին, 83-րդ հոդվածի 1-ին կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան
1. Համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող համայնքային սեփականություն համարվող 31,40175 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր՝ 20 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի) վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որպես բուֆերային գոտի՝ Ընկերության կողմից շահագործվող հանքավայրից բնակչության անվտանգության ապահովման և արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասերի տարեկան վարձավճարի չափը` 1 հա համար՝ 6000 դրամ (վեց հազար), վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`01.01.2034 թ.:
2.Համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող պետական սեփականություն համարվող 176,756152 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր՝ 40 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի) վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որպես բուֆերային գոտի՝ Ընկերության կողմից շահագործվող հանքավայրից բնակչության անվտանգության ապահովման և արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասերի տարեկան վարձավճարի չափը` 1 հա համար՝ 6000 դրամ (վեց հազար), վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`01.01.2027 թ.:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: