«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան
1. Համաձայնվել Ջերմուկ համայնքի 2018 թվականի վարչական բյուջեից որպես համաֆինանսավորում հետևյալ դրամական հատկացումները կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝
ա) համայնքի Հերհեր գյուղի միջնակարգ դպրոցին կից գործող նախակրթարանին 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ ՝ հաճախող երեխաների սննդի կազմակերպման համար,
բ) Ջերմուկ համայնքում գործող «Օրրան» համատիրությանը՝ 3840.000 /երեք միլիոն ութ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ (Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ 26/1 և 26/2 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղակայված՝ բջջային օպերատորների կողմից վճարվող վարձավճարներին համարժեք)՝ համայնքի բնակֆոնդի սպասարկման ծառայությունների իրականացման համար:
գ) Ջերմուկ գործուղված և «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում աշխատանքի անցած բժշկի կողմից բնակության համար վարձակալած բնակարանի վարձակալական վճարը փոխհատուցելու համար՝ ամսական 30 000 (երեսուն հազար) դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: