Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1․ Ջերմուկի համայնքի 2022 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից 300 000-ական (երեք հարյուր հազարական) դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Քրիստինե Սայադյանին և Գնդեվազ գյուղի բնակիչ Գերասիմ Անդրեասյանին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։