Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերով՝
1. Հաշվի առնելով չափագրական աշխատանքների արդյունքում բացահայտված անճշտությունները՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տալ համաձայնություն Ջերմուկ քաղաքի բնակիչ Զարզանդ Խաչիկի Իխտիարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի փետրվարի 13-ի N 13022018-10-0015 վկայական)Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 11 հասցում գտնվող բնակավայրերի նշանակության 1012,3 քմ մակերեսով հողամասի փոխանակմանը Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի հուլիսի 21-ի N 21072020-10-0006 վկայական) Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 7 հասցեում գտնվող 1012,3 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: