Հիմք ընդունելով ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-98-Ն) 1-ին հոդվածը, ղեկավարվելով «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի փետրվարի 25–ի N 251-Ն որոշման 7-րդ կետով՝
1․ Դադարեցնել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ջերմուկի տարածքային բաժնի գործունեությունը։
2․ Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի ««Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 51-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ դադարեցնել որոշմամբ հաստատված հավելվածի «3.4 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ» գլխի գործողությունը և ճանաչել ուժը կորցրած։
3․ Հաստատել սույն որոշման 2-րդ կետով «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից։