Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով և համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշման՝
1․ Հավանություն տալ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը. համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հերհեր գյուղի 2-րդ փողոցի N 33/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հողամասը (գործառնական նշանակությունը՝ այլ հողեր, մակերեսը՝ 16 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-0050-0007) փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: