Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածի 35-րդ կետի «զ» ենթակետի՝
1․Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող, ուղղակի վարձակալության տրվող բնակելի տարածքների ամսական վարձավճարի չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 6 (վեց) դրամ:
2. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող, ուղղակի վարձակալության տրվող ոչ բնակելի տարածքների, այդ թվում՝ տնտեuական և oժանդակ շինությունների, վարձավճարների ամսական չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 50 (հիսուն) դրամ:
3. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող, ուղղակի վարձակալության տրվող ավտոտնակների վարձավճարների տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 400 (չորս հարյուր) դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: