|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2022 թվականի N 30-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 23-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին»N 206-Ա որոշումը՝ 1․ Համաձայնություն տալ Ջերմուկ քաղաքի գերեզմանատան ընդլայնման նպատակով Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Սամվել Գրիգորի Հովհաննիսյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող 2,388 հա մակերեսով 10-002-459-009 կադաստրային ծածկագրով հողամասը 2 (երկու) միլիոն դրամով (առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերի ու տուրքերի) գնելուն։
2․ Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին Սամվել Գրիգորի Հովհաննիսյանի հետ կնքելու հողամասի առուվաճառքի պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -14 ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(98.01 Կբ)
|
|
|
Կարգավիճակ՝ | կատարվել են փոփոխություններ |
|
Կարգավիճակի հիմք՝ | 21 ապրիլի 2022 թվականի N 42-Ա |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|