Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով Խաչատուր Հրաչիկի Սողոմոնյանի դիմումը (մտից՝ 2025 թվականի ապրիլի 1-ի N 483)՝ որոշում եմ՝
1. Խաչատուր Հրաչիկի Սողոմոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2001 թվականի հոկտեմբերի 29-ի տրված N 22122023-10-0022 վկայական) Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 8-րդ փողոցի 15-րդ շենքի N 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ բնակարանի բաժանված մասերին տրամադրել հասցեներ՝
73,4 քմ մակերեսով հատվածին (բնակարանի 1-ին հարկ)՝ Ջերմուկ համայնք, գ․ Կեչուտ, 8-րդ փողոց 15-րդ շենք N 1 (չափագրման ծածկագիր՝ 2025PGMCWF),
66,1 քմ մակերեսով հատվածին (բնակարանի 2-րդ հարկ)՝ Ջերմուկ համայնք, գ․ Կեչուտ, 8-րդ փողոց 15-րդ շենք N 1/1 (չափագրման ծածկագիր՝ 20258YYFBY),
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչատուր Հրաչիկի Սողոմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: