«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 29․01․2020 թ. թիվ 10 դրական եզրակացությունը՝
1․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի տարածքում գտնվող, «ՍՈՒՆ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը (մակերեսները՝ 2,52 հա, 2,7 հա և 1,42746 հա, կադաստրային ծածկագրերը՝ համապատասխանաբար՝ 10-028-0148-0011, 10-028-0148-0010 և 10-028-0148-0062) փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ էներգետիկայի հողերի գործառնական նշանակությամբ:
2․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի տարածքում գտնվող, «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը (մակերեսները՝ 1,41031 հա, 0,09 հա, 2,79768 հա և 0,14 հա, կադաստրային ծածկագրերը՝ համապատասխանաբար՝ 10-028-0148-0068, 10-028-0148-0029, 10-028-0148-0060 և 10-028-0149-0025) փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ էներգետիկայի հողերի գործառնական նշանակությամբ:
3․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի տարածքում գտնվող, «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը (մակերեսները՝ 1,43192 հա, 0,49795 հա, 1,32895 հա և 1,8 հա, կադաստրային ծածկագրերը՝ համապատասխանաբար՝ 10-028-0148-0063, 10-028-0148-0064, 10-028-0148-0069 և 10-028-0148-0005) փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ էներգետիկայի հողերի գործառնական նշանակությամբ։
4․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի տարածքում գտնվող, «ԱՅՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը (մակերեսները՝ 0,75 հա, 1,2442 հա, 0,29903 հա, 2,21545 հա, 0,15 հա, 2,3 հա և 0,89317 հա, կադաստրային ծածկագրերը՝ համապատասխանաբար՝ 10-028-0148-0017, 10-028-0148-0059, 10-028-0148-0058, 10-028-0148-0061, 10-028-0148-0019, 10-028-0148-0066 և 10-028-0148-0067) փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ էներգետիկայի հողերի գործառնական նշանակությամբ:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: