Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 77-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ որոշմամբ հաստատված հավելված 1-ից՝ «Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «1.Սոցիալական աջակցության Ջերմուկի տարածքային բաժին -5» բառերն ու թիվը, «Ընդհամենը՝ թվաքանակ - 38» արտահայտության մեջ «38» թիվը փոխարինել «33» թվով,
բ/ որոշմամբ հաստատված հավելված 2-ից հանել «Սոցիալական աջակցության Ջերմուկի տարածքային բաժին» հաստիքացուցակ–հատվածը։
գ/ որոշմամբ հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի կողմից Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ պայմանավորված փոփոխությունները կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։