Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 23-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2019 թվականի N 23-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի կետի 5-րդ ենթակետով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով 

1. Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի  Ջերմուկ  համայնքի  2019 թվականի բյուջեի հաստատման մասին» N 4-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝

 ա) Ջերմուկ համայնքի  2019 թվականի բյուջեի վարչական մասի ծախսային բաժնի «10-07-01-51- սոցիալապես անապահով անձանց աջակցություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվի  «4727-կրթական, մշակույթային և սպորտային նպաստներ բյուջեից» ծախսային հոդվածից  որպես համայնքի կողմից սոցիալական ծրագրի իրականացման համար համայնքային ներդրում` Ջերմուկ քաղաքում գործող «Ապագայի շողեր» կրթական-սոցիալական հասարակական կազմակերպության ընդհանուր ծրագրի ամբողջական բյուջեի 40% չափով՝ 438750 (չորս հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ  հատկացնել հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ցերեկային խնամքի կենտրոնի ծառայություններից օգտվող համայնքի սոցիալապես անապահով և հատուկ կարիքներ ունեցող ընտանիքներից 25 երեխաների համար դասընթացների, հոգևոր դասերի կազմակերպմանը և նրանց մտավոր կարողությունների զարգացմանը նպաստելու համար,

բ) Ջերմուկ համայնքի  2019 թվականի բյուջեի ֆոնդային մասի «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածից 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ  տեղափոխել «5129-այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդված՝ «Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար գույք ձեռք բերելու նպատակով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner