Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի՝
1. Սահմանել 2020 թվականի համար ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը՝
ա) «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը՝ 1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար,
բ) հասցեների տրամադրման (վերահասցեավորման) համար՝ 20 000 ՀՀ դրամ Ջերմուկ քաղաքում, 10 000 ՀՀ դրամ՝ համայնքի գյուղական բնակավայրերերում,
գ) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար
դ) Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերում հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար՝ 15 000 ՀՀ դրամ՝ ուրախառիթ, անհատույց՝ սգո արարողությունների դեպքում. սրահները վարձակալողի վրա է դրվում իր արարողության համար օգտագործված էլեկտրաէներգիայի և գազի վճարների մուծման, ինչպես նաև գույքի, սպասքի և սրահի այլ իրերի հնարավոր վնասների փոխհատուցման պարտավորությունը,
ե) ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման համար՝ համաձայն հավելված 1-ի,
զ) համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության համար՝ համաձայն հավելված 2-ի,
է) համայնքի վարչական տարածքում օրինականացված ինքնակամ կառույցների, ինչպես նաև՝ բնակելի և ոչ բնակելի տարածքների օտարման կամ օգտագործման տրամադրման համար՝ համաձայն հավելված 3-ի
ը) համայնքային սեփականության մեքենա-մեխանիզմները օգտագործման տրամադրելու համար՝ համաձայն հավելված 4-ի:
2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետի «դ»ից «է» ենթակետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություն 50-ից 100 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: