|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 մարտի 2017 թվականի N 32-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի պահանջներով և համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշման 1.Հավանություն տալ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը. համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի 0,186 հա մակերեսով (կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0222-) հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|