«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով
1. 2009 թվականի հուլիսի 16-ին Ջերմուկի քաղաքապետարանի և «ԱրմենՏել» ՓԲ ընկերության (ներկայումս՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) միջև կնքված Սարքավորումների տեղադրման թույլտվության պայմանագրում կատարել փոփոխություն. պայմանագրի ժամկետը երկարաձգել 10 (տաս) տարով՝ մինչև 2029 թվականի հուլիսի 16-ը։
2. Սահմանել, որ եթե սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն 1 (մեկ) ամիս առաջ պայմանագրի կողմերից մեկը մյուսին չի տեղեկացնում պայմանագրից հրաժարվելու իր մտադրության մասին, ապա պայմանագիրը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և պայմաններով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: