Հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու կանոնակարգի 22-րդ և 23-րդ կետերը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով.
1.Ստեղծել՝
ա) գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդական հարցերի մշտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝
1. Սարգսյան Հասմիկ
2. Ստեփանյան Գագիկ
3. Բաբայան Կավկազ
բ) սոցիալական, առողջապահության, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի հարցերի մշտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝
1. Սարգսյան Հասմիկ
2. Գրիգորյան Արմեն
3. Բագրատյան Արտակ
գ) քաղաքաշինության, տրանսպորտի, կոմունալ տնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝
1. Համբարձումյան Մխիթար
2. Սիմոնյան Արտուշ
3. Բաբաջանյան Սանասար
դ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝
1. Բունիաթյան Մխիթար
2. Հովհաննիսյան Նարեկ
3. Գևորգյան Արտավազդ
ե) ենթակառուցվածքների գործունեության հարցերով մշտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝
1. Գրիգորյան Արմեն
2. Բունիաթյան Մխիթար
3. Գևորգյան Արտավազդ
զ) համայնքի տնտեսական զարգացման և փոքր ու միջին բիզնեսի աջակցման մշտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝
1. Սիմոնյան Արտուշ
2. Հովհաննիսյան Նարեկ
3. Ստեփանյան Գագիկ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: