«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետին, 5-րդ կետի 2-րդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան
1.Համաձայնվել «Ջերմուկի Հիդրոտեխ» ՍՊ ընկերության կարիքների համար 8033 քմ հողամասի մշտական սերվիտուտ սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման համար սահմանել վճար՝ ամսական 30 000 (երեսուն հազար) դրամի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: