Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով
1. Հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 26-ի ««Ջերմուկի համայնքի արվեստի N 2 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին» N 69-Ա որոշումը՝ նշված ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ ամբողջ տեքստի մեջ ««Ջերմուկի համայնքի արվեստի N 2 դպրոց» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել ««Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Հաստատել նշված ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: