Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի՝
1. Դիմել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 178-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ փոփոխությունը և լրացումը կատարելու համար՝
ա․ անվանացանկի համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երրորդ ենթախմբի 2-րդ կետը հանել,
բ․ անվանացանկի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախումբը լրացնել նոր՝ 12-րդ կետով՝ «12․ աշխատակազմի առաջատար մասնագետ–ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի մասնագետ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: